Զարիֆ. Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի պատժամիջոցների մեթոդից
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, նշելով, որ ներկայիս իրավիճակը բացառիկ հնարավորություն է ընձեռել Իրանին, ասել է. «Այսօր Միացյալ Նահանգները մեկուսացել է և փորձում է ճնշում գործադրելով, առաջ մղել իր քաղաքական նպատակները»:
Մոհամեդ Ջավադ Զարիֆը հավելել է.-«Նախկինում այլ երկրներ մասնակցում էին Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, սակայն այսօր ԱՄՆ պատժամիջոցները կորցրել են իրենց լեգիտիմությունը, քանի որ ամերիկացիները ցանկանում են ստիպել մյուսներին հակազդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին»:
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ, ամերիկացիները սովորություն են դարձրել պատժամիջոցների կիրառումը: Նրա խոսքերով. «Եվրոպան այսոր կանգնած է իր շահերն ապահովելու կամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցանկություններն իրականացնելու տարբերակի միջև»:
Զարիֆը հավելել է, որ Իրանը կարող է ազգային արտադրության ավելացման և ոչ նավթային արտահանման միջոցով դիմակայել ճնշումները և ԱՄՆ-ին ստիպել հրաժարվել պատժամիջոցների կիրառման քաղաքականությունից:
Քննադատելով տարածաշրջանի մի շարք երկրների անվտանգության կախվածությունը Միացյալ Նահանգներից, Զարիֆն ասել է.« Ամերիկացիները անցյալում պնդում էին, որ ներկայացնում են աշխարհը, սակայն ամերիկացիները այժմ կանգնած են լիբերալիստական աշխարհի կարգի դեմ, որն իրենք են ստեղծել աշխատում»: