Իրանցի ավագ պաշտոնյա.«Իրանի թշնամիները հուսախաբվելու են»
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ շրջափակմանը, միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Իրանի թշնամիները հուսախաբվելու են»:
Երկուշաբթի օրը, թուիթերյան էջում արած գրառման մեջ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Թշնամու տնտեսական-հոգեբանական պատերազմի պալատը շուրջօրյա աշխատում է ԻԻՀ դեմ, հետևաբար հարկավոր է երկրի ողջ տարածքում ակտիվացնել «գործուն դիմադրողական տնտեսության», «Անհամաչափ խելացի դիվանագիտության» և «հոգեբանական պատերազմին նպատակաուղղված դիմագրավելու» կենտրոնները:
2018թ. մայիսի 8-ին, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հրաժարվում է ՀԳՀԾ-ից և վերագանում է Իրանի դեմ միջուկային շրջափակումները:
Հուլիսի 2-ին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար Բրայան Հուքը ներկայացրել է Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության նոր ռազմավարությունը և հայտարարել է, որ օգոստոսի 4-ին սկսվող Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների նոր փուլն ընդգրկում է ոսկու և ավտոմեքենաշինության բաժինները, իսկ նոյեմբերի 4-ին իրագործվելու են շրջափակումները հաջորդ փուլը էներգետիկայի ու բանկային բաժիններում: