Բահրամ Ղասեմիի խոսքերը ԵՄ կողմից Իրանին ներկայացված առաջարկների փաթեթի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i96488-Բահրամ_Ղասեմիի_խոսքերը_ԵՄ_կողմից_Իրանին_ներկայացված_առաջարկների_փաթեթի_մասին
Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Իրանը և Եվրոպան մոտ ժամանակներում կստորագրեն ՀԳՀԾ-ի վերաբերյալ առաջարկների փաթեթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2018 07:21 Asia/Tehran
  • Բահրամ Ղասեմիի խոսքերը ԵՄ կողմից Իրանին ներկայացված առաջարկների փաթեթի մասին

Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Իրանը և Եվրոպան մոտ ժամանակներում կստորագրեն ՀԳՀԾ-ի վերաբերյալ առաջարկների փաթեթը:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի կողմից Իրանին ներկայացված առաջարկների փաթեթի մասին Բահրամ Ղասեմին հայտարարել է.«Եվրոպայի հետ համագործակցությունը չի դադարեցվել, սակայն այն կարող է որոշ տեղերում դանդաղվել, որոշ ընկերություններ տարակուսաանք ունեն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ»:

Ղասեմին ասել է, որ Թեհրանը բանակցություններ է վարել բոլոր երկրների հետ ԱՄՆ-ի կողմից այդ երկրների վրա հնարավոր ճնշումը նվազեցնելու  վերաբերյալ:

Իրանում  Սաուդյան Արաբիայի շահերը պահպանելու գրասենյակի ստեղծման մասին Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Ութ ամիս առաջ Շվեյցարիայի հետ կայացած պայմանավորվածության համաձայն, Շվեյցարիան համաձայնել է պաշտպանել Սաուդյան Արաբիայի շահերի Իրանում: Վերջին օրերին ԻԻՀ 10 հոգանոց հյուպատոսական պատվիրակությունը մեկնել է  Հաջի արարողությանը մասնակցելու»: