Ասիական կոնսորցիումը 7 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության մեջ
(last modified Mon, 06 Aug 2018 09:15:31 GMT )
Օգոստոս 06, 2018 13:45 Asia/Tehran
  • Ասիական կոնսորցիումը 7 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության մեջ

Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության ներդրման բաժնի տնօրենը ասիական (չինական-ֆիլիպինական) մի կոնսորցիումի հետ այդ ընկերության վերջնական համաձայնության մասին է տեղեկացրել, որի ներդրումային արժեքը յոթ միլիարդ դոլար է կազմում:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Հոսեյն Ալիմորադն ասել է.«Ասիական այս համընկերությունը մտադիր է կառուցել մեթանոլի կատարելագործված շղթան, որի նախագծերից է գազը LPG-ի կամ հեղուկ գազի վերածելը»:

Իրանն այն սակավաթիվ երկրների շարքում է, որն ունի անհրաժեշտ ամեն ինչ ակտիվ ու շահավետ պետրոքիմիական արդյունաբերություն ունենալու համար և իր առավելությունները համեմատելի չեն որևէ այլ երկրի հետ: