Ղասեմի.«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը անօգուտ գործ է»
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը անօգուտ գործ է և ապարդյուն փորձառություն»:
Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող ազդել Իրանի կամքի ու տնտեսական կառուցվածքի վրա Բահրամ Ղասեմին նշել է.«Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է եւ այս պահին համաշխարհային աջակցություն ունի»:
Ղասեմին հավելել է.«Աշխարհի երկրները գիտակցելով որ ԱՄՆ-ն ուզում է Իրանի հետ համագործակցելու պատճառով բարդություններ առաջացնել իրեն ընկերությունների համար, այդուհանդերձ հետաքրքրված են Իրանի հետ համագործակցությամբ»:
Նշելով, որ այս քայլում վերջնական պարտվողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է լինելու Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավաստել է.«Իրանի ժողովուրդը այնպես ինչպես պատումթյան ու անցնող տասնամյակների ընթացքում հաղթահարել են դժվորությունները այս մեկն էլ հաջողությամբ կհաղթահարեն»:
Հերքելով լուրերը այն մասին, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցության համար ընդունել է վերջինիս նախապայմանները Ղասեմին ասել է.«Այս լրատվամիջոցների հայտարարությունները կեղծ են և ներկա դրությամբ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի նման կենտրոններ փորձում են հոգեբանական պատերազմ առաջացնել»: