Եվրոպան շարունակում է աջակցություն ցուցաբերել ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i96589
Իրանի դեմ ԱՄՆ-ի միջուկային պատժամիջոցների վերականգնման հետ զուգահեռ Եվրահանձնաժողովն ուղերձ է հղել, որում ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին աջակցելու անհրաժեշտությունը:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Օգոստոս 07, 2018 18:51 Asia/Tehran
  • Եվրոպան շարունակում է աջակցություն ցուցաբերել ՀԳՀԾ-ին

Իրանի դեմ ԱՄՆ-ի միջուկային պատժամիջոցների վերականգնման հետ զուգահեռ Եվրահանձնաժողովն ուղերձ է հղել, որում ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին աջակցելու անհրաժեշտությունը:

Եվրահանձնաժողովը Twitter-ի իր էջում հրապարակել է ուղերձ, որում հայտարարել է, որ գործադրման է հանձնվել Եվրոպայի արգելափակման օրենքները, որպեսզի նվազի Իրանում ակտիվ ընկերությունների շահերի վրա ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների ազդեցությունը:

Ուղերձում ասված է.«Սա Եվրամիության աջակցության մի մասն է ՀԳՀԾ-ի իրագործումը շարունակելու համար»:

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը գերմանական «Վեստ Ֆալիշե Ռոնդշաո» թերթին տված հարցազրույցում ասել է.«Իրանում գործող ընկերություններին վստահեցնում ենք, որ նրանք կպաշտպանվեն  ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներից»:

Մաասն ընդգծել է.«Եվրոպան վճռակամ է հովանավորել Իրանում աշխատող ընկերություններին»:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը ևս հրապարարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի երաշխիքներ տրամադրել գերմանական ընկերություններին Իրանում ներդրում կատարելու  և արտահանումների համար:

«Գերմանական ընկերությունների համար Էկոնոմիկայի նախարարության ներդրումների ու արտահանումների երաշխիքները ուժի մեջ են». ասված է հաղորդագրության մեջ: