Շվեյցարիայի ու Ֆրանսիայի դեղագործական ընկերությունները կշարունակել աշխատել Իրանում
Շվեյցարիայի ու Ֆրանսիայի դեղագործական ընկերությունը հայտարարեցին, որ չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի կրկնակի պատժամիջոցների գործադրման, շարունակելու են Իրանում իրենց աշխատանքը:
«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շվեյցարիայի «Ռոշ» դեղագործական ընկերությունը հինգշաբթի օրը հանդեես գալով հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ ընկերությունը կշարունակի ԻԻՀ-ի հետ համագործակցությունը:
Ֆրանսիական «Սանոֆի» դեղագործական ընկերությունը նույնպես հայտարարեց, որ հարգում է Իրանի կառավարության հետ իր պայմանավորվածությունը:
Միևնույն ժամանակ «Նեսթլե» միջազգային ընկերությունը հայտարարել է, որ Իրանում իր ներկայությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր չունի:
Օգոստոսի 7-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերահաստատմամբ եվրոպացի շատ պաշտոնատարներ ընդգծել են, որ կշարունակեն Թեհրանի հետ համագործակցությունը:
Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարումը հայտարարվելուց հետո Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան համատեղ հաղորդագրությամբ հայտարարեցին, որ նույնիսկ Վաշինգտոնի բացակայությամբ կշարունակեն ՀԳՀԾ-ն:
Ռուսաստանն ու Չինաստանն էլ ԱՄՆ-ի այս որոշման կապակցությամբ ցավ հայտնելով ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը: