Զարիֆ.«Ամոթալի է, որ Թրամփը ոգևորված է Թուրքիայի նկատմամբ տնտեսական բարդություններ պարդարելով»
Հակադարձելով Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից սհմանված նոր պատժամիջոցներին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է.«Ամոթալի է, որ Թրամփը ոգևորված է Թուրքիայի նկատմամբ տնտեսական բարդություններ պարդարելով»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը, Դոնալդ Թրամփի կառավարությանը խորհուրդ է տվել հրաժարվել բռնապետության իր մոլուցքից, հակառակ դեպքում, ողջ աշխարհն է միավորվելու Վաշինգտոնի դեմ :
Իր ուղերձում, արտգործնախարար Զարիֆն ընդգծելով,Թուրքիայի նկատմամբ Իրանի աջակցությունն, ասել է.«Մենք նախկինում ևս կանգնած ենք եղել մեր հարևան երկրների կողքին: Այսօր էլ այդպես է լինելու»:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին և արդարադատության նախարար Աբդոլհամիդ Գոլի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել՝ ամերիկացի քահանա Էնդրու Բրոնսոնի ձերբակալման ու դատապարտման մեջ դեր ունենալու համար:
Թուրքիայի կառավարությունը 2016 թվականի հոկտեմբերին ձերբակալել է Էնդրու Բրոնսոնին ՝ Ֆաթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով: