Էրաղչի.«Եվրոպան քաղաքական ամուր հանձնառություն է ստանձնել ՀԳՀԾ-ն պահպանելու համար»
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Եվրոպան քաղաքական ամուր հանձնառություն է ստանձել ՀԳՀԾ-ն պահպանելու համար և գործնական լուծումների հասնելուն ուղղված բանակցությունները շարունակվում են»:
Աբբաս Էրաղչին այդ հայտարարությունը կատարել է երկուշաբթի օրը՝ Թեհրանում եվրոպական երկրների դեսպանների հետ ունեցած հանդիպմանը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերը և օրվա լուսանկարները հրապարակվել են ինստագրամային էջում:
Մայիսի 8-ին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի դուրս գալուց հետո եվրոպական երկրները ցանկություն են հայտնել պահպանել այդ միջազգային համաձայնությունը ՝ Իրանին հորդորելով չնայած Վաշինգտոնի խոստումնադրժությանը, հավատարիմ մնալ ծրագրին:
Իրանը և եվրոպական երկրները շարունակում են բանակցությունները ՀԳՀԾ-ն պահպանելու, համաձայնագրում Իրանի շահերը պաշտպանելու և ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմագրավելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 6-ին մի հրամանագրով վերականգնել է մեքենաշինության ու ոսկու բաժիններում Իրանի դեմ այդ երկրի անօրինական պատժամիջոցները: