Իրանի առաջնորդ .«Չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ»
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադարձել է պատժամիջոցների, պատերազմի ու բանակցությունների մասին ԱՄՆ պետայրերի անհեթեթ հայտարարություններին, ասելով.«Շեշտում ենք, որ պատերազմ չի լինելու և բանակցության չենք նստելու»:
Երկուշաբթի օգոստոսի 13-ին ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Այաթոլլահ Խամենեին ասել է.«Պատերազմ չի լինելու, քանի որ ինչպես անցյալում, մենք չենք լինելու պատերազմը սկսող կողմը: Ամերիկացիները նույնպես պատերազմ չեն սկսելու, քանի որ գիտեն դրանից տուժելու են: ԻԻՀ-ը և Իրանի ժողովուրդն ապացուցել են, որ ոտնձգիչներին ավելի ուժեղ հակահարված են տալու»:
ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին Նորին Վսեմություն առաջնորդը նշել է.«Ստույգ տրամաբանության, անցյալի փորձի հիմունքով և կեղծ ու զոռբա մի ռեժիմի հետ բանակցելու մեծ վնասները հաշվի առնելով, չենք բանակցելու ամերիկացիների հետ»:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ԱՄՆ-ի հետ բանակցության արդյունքի պարզ օրինակը համարելով, մեծարգո առաջնորդն ավելացրել է .«Ամերիկացիների բանակցելու բանաձևի համաձայն, ԱՄՆ-ի հետ բանակցող ցանկացած երկիր խնդիրների առջև է հայտնվելու, միթե ընտրի Վաշինգտոնի դիրքորոշումը: Ի հարկե ԱՄՆ-ի գործող կառավարությունը նույնիսկ եվրոպացիներին է ճնշում»:
Հեղափոխության գերապատիվ առաջնորդն անդրադարձել է ժողովրդի և պատասխանատուների միջև միասնության անհրաժեշտությանը, նշելով. «Երկրում փակուղի չկա և եռյակ իշխանությունների պատասխանատուները պետք է համատեղ ջանքերով ու աշխատանքով, նաև փորձագետների օգնությամբ, ժողովրդի ուսերից թոթափեն դժվարությունները»: