Իրանի առաջնորդ .«Չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ»
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադարձել է պատժամիջոցների, պատերազմի ու բանակցությունների մասին ԱՄՆ պետայրերի անհեթեթ հայտարարություններին, ասելով.«Շեշտում ենք, որ պատերազմ չի լինելու և բանակցության չենք նստելու»:
Երկուշաբթի օգոստոսի 13-ին ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Այաթոլլահ Խամենեին ասել է.«Պատերազմ չի լինելու, քանի որ ինչպես անցյալում, մենք չենք լինելու պատերազմը սկսող կողմը: Ամերիկացիները նույնպես պատերազմ չեն սկսելու, քանի որ գիտեն դրանից տուժելու են: ԻԻՀ-ը և Իրանի ժողովուրդն ապացուցել են, որ ոտնձգիչներին ավելի ուժեղ հակահարված են տալու»:
ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին Նորին Վսեմություն առաջնորդը նշել է.«Ստույգ տրամաբանության, անցյալի փորձի հիմունքով և կեղծ ու զոռբա մի ռեժիմի հետ բանակցելու մեծ վնասները հաշվի առնելով, չենք բանակցելու ամերիկացիների հետ»:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ԱՄՆ-ի հետ բանակցության արդյունքի պարզ օրինակը համարելով, մեծարգո առաջնորդն ավելացրել է. «Ամերիկացիների բանակցելու բանաձևի համաձայն, ԱՄՆ-ի հետ բանակցող ցանկացած երկիր խնդիրների առջև է հայտնվելու, միթե ընտրի Վաշինգտոնի դիրքորոշումը: Ի հարկե ԱՄՆ-ի գործող կառավարությունը նույնիսկ եվրոպացիներին է ճնշում»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով անցած շաբաթ Եմենում սաուդացիների երկու ոճրագործություններին, այսինքն մի հիվանդանոցի ռմբակոծմանը և եմենցի երեխաներին փոխադրող ավտոբուսի դեմ հարձակումն ու անմեղ և անպաշտպան երեխաների կոտորածին, ասաց. «Այս ոճրագործությունների ականատեսը լինելով աշխարհի խիղճը ցնցվեց, վայց ամերիկացիներն այս ողբերգությունները դատապարտելու փոխարեն անամոթաբար ընդգծեցին սաուդացիների հետ իրենց ռազմավարական հարաբաերությունները առաջ քաշելով այն հարցը, թե արդյոք ամերիկացի պատասխանատուներն իրապես մարդ են»:
Նա աննախընթաց ոճրագործություն համարելով շուրջ 2000 երեխաների իրենց ծնողներին բաժանելն ու հիշյալների միգրանտ լինելու պատճառով նրանց վանդակում պահելը, հավելեց. «Խորհելու արժանի կետն այն է, որ ամերիկացիներն այս քայլերն առանց ամաչելու և ամոթանքի իրականացնում են աշխարհի ժողովուրդների հայացքների դիմաց»:
«ԱՄՆ-ի ու սաուդացիների սպառնալիքների դիմաց Իրանն օժանդակել է երկու բարեկամ երկրներ՝ Սիրիային ու Իրաքին, ինչը տեղավորվում է միջպետական փոխանակումների շրջագծում»,-ընդգծեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Հեղափոխության գերապատիվ առաջնորդն անդրադարձել է ժողովրդի և պատասխանատուների միջև միասնության անհրաժեշտությանը, նշելով. «Երկրում փակուղի չկա և եռյակ իշխանությունների պատասխանատուները պետք է համատեղ ջանքերով ու աշխատանքով, նաև փորձագետների օգնությամբ, ժողովրդի ուսերից թոթափեն դժվարությունները»: