80 հազար իրանցիներ մեկնել են հաջջի ուխտագնացության
https://parstoday.ir/hy/news/iran-i96841-80_հազար_իրանցիներ_մեկնել_են_հաջջի_ուխտագնացության
Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության հաջջի ուխտագնացության պատասխանատու՝ Սեյեդ Մահմուդ Ռազավին ասել է.«Մինչև երկուշաբթի օրվա վերջը շուրջ 80 հազար իրանցիներ հաջջի ուխտագնացության համար մեկնել են Մեքքա և Մեդինա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2018 08:51 Asia/Tehran
  • 80 հազար իրանցիներ մեկնել են հաջջի ուխտագնացության

Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության հաջջի ուխտագնացության պատասխանատու՝ Սեյեդ Մահմուդ Ռազավին ասել է.«Մինչև երկուշաբթի օրվա վերջը շուրջ 80 հազար իրանցիներ հաջջի ուխտագնացության համար մեկնել են Մեքքա և Մեդինա:

Երեքշաբթի օրը, Սեյեդ Մահմուդ Ռազավին նշել է, որ չորեքշաբթի օրը, մեկնելու է իրանցի ուխտավորների վերջին խումբը և այդպիսով իրանցի ուխտավորների թիվը հասնելու է 85 հազարի:

Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության պատասխանատու այդ պաշտոնյայի խոսքով, Իրանի 15 օդանավակայաններում ավարտվել է հաջջի ուխտավորների մեկնումը:

Այս տարի հաջջի ուխտագնացությանը մասնակցելու են 85 հազար իրանցիներ և Իրանի 19 օդանավակայաններ զբաղվել են նրանց փոխադրման աշխատանքով:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հաջջի ուխտագնացությունը հոգևորության ու քաղաքականության խառնուրդի դրսևորում բնութագրելով, հաջջը մուսուլմանների կարևոր հավաքն է համարել որոշակի վայրում ու ժամանակում:

Ն.Վ. առաջնորդն ասել է.«Իրական հաջջի ժամանակ պետք է մերժել անհավատներին և միասնություն ու միաբանություն առաջացնել մուսուլամանների միջև»: