80 հազար իրանցիներ մեկնել են հաջջի ուխտագնացության
Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության հաջջի ուխտագնացության պատասխանատու՝ Սեյեդ Մահմուդ Ռազավին ասել է.«Մինչև երկուշաբթի օրվա վերջը շուրջ 80 հազար իրանցիներ հաջջի ուխտագնացության համար մեկնել են Մեքքա և Մեդինա:
Երեքշաբթի օրը, Սեյեդ Մահմուդ Ռազավին նշել է, որ չորեքշաբթի օրը, մեկնելու է իրանցի ուխտավորների վերջին խումբը և այդպիսով իրանցի ուխտավորների թիվը հասնելու է 85 հազարի:
Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության պատասխանատու այդ պաշտոնյայի խոսքով, Իրանի 15 օդանավակայաններում ավարտվել է հաջջի ուխտավորների մեկնումը:
Այս տարի հաջջի ուխտագնացությանը մասնակցելու են 85 հազար իրանցիներ և Իրանի 19 օդանավակայաններ զբաղվել են նրանց փոխադրման աշխատանքով:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հաջջի ուխտագնացությունը հոգևորության ու քաղաքականության խառնուրդի դրսևորում բնութագրելով, հաջջը մուսուլմանների կարևոր հավաքն է համարել որոշակի վայրում ու ժամանակում:
Ն.Վ. առաջնորդն ասել է.«Իրական հաջջի ժամանակ պետք է մերժել անհավատներին և միասնություն ու միաբանություն առաջացնել մուսուլամանների միջև»: