Ղասեմի.«Թրամփը տառապում է պատժամիջոցներ սահմանելու հիվանդությամբ»
«ԱՄՆ նախագահը տարբեր պատրվակով ցանկանում է պատժամիջոցներ սահմանել մյուս երկրների նկատմամբ: Նա ասես հիվանդ լինի».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Իրանի և մյուս երկրների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին Բահրամ Ղասեմին ասել է.«Թվում է, որ Թրամփը պատժամիջոցների հիվանդությամբ է տառապում, քանի որ Իրանից բացի, նա նույն պատժամիջոցների քաղաքականությունն է վարում Թուրքիայի, Ռուսաստանի և այլ երկրների դեմ: Սա սխալ քայլ է , որը հակասում է միջազգային օրենքներին և ի վերջո բերելու է ԱՄՆ-ի պարտությանը»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ավելացրել է.«Միջազգային հանրությունը, նույնիսկ ԱՄՆ հանրային կարծիքը թույլ չեն տալու շարունակվեն այդ երկրի կառավարության միակողմանի և զոռբայական քայլերը և անկասկած հաղթողը լինելու են այն ժողովուրդները, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքը»: