Իրանը երբեք փակուղում չի հայտնվելու. Ջահանգիրի
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծելով, որ Իրանը երբեք փակուղում չի հայտնվելու, ասել ք. «Պատժամիջոցներին դիմակայելու համար, ԻԻՀ-ն բնական, մարդկային ու կառավարական ռեսուրսների տեսակետից բազմաթիվ ու եզակի հնարավորություններ ունի»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շաբաթ օրն ասել է. «ԻԻՀ-ն օժտված է մշակութային ու քաղաքակրթական մեծ պոտենցիալներով, որոնք պատժամիջոցների ժամանակ կարող են հենարան լինել ժողովրդի համար»:
«Բնական պաշարների, հանքային պաշարների և մետաղների տեսակետից, Իրանը գտնվում է աշխարհի առաջին տասնյակում, իսկ աշխարհագրական տեսակետից էլ գտնվում է մեծ տարածաշրջանում»,-նկատել է Ջահանգիրին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ից այդ երկրի միակողմանի ու անօրինական հրաժարման և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին:
ԱՄՆ վարչակազմը օգոստոսի 8-ին վերականգնեց ավտոշինության ու ոսկու հետ կապված բաժիններում Իրանի դեմ այդ երկրի անօրինական պատժամիջոցների որոշ բաժինը: