Զարիֆի կտրուկ պատասխանը Սիոնիստական ռեժիմի սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/iran-i97491-Զարիֆի_կտրուկ_պատասխանը_Սիոնիստական_ռեժիմի_սպառնալիքին
ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի սպառնալիքը լկտիության աշխարհում անամոթության սահմանների հատում է որակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 03:12 Asia/Tehran
  • Զարիֆի կտրուկ պատասխանը Սիոնիստական ռեժիմի սպառնալիքին

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի սպառնալիքը լկտիության աշխարհում անամոթության սահմանների հատում է որակել:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ նշել է, «Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է ամբողջ կարողությամբ հարվածելու է Իրանի միջուկային կառույցներին»: Նրա խոսքերով. «Իրանը որպես միջուկային զենքից զերծ երկիր, ատոմային ոչնչացման ենթարկվելու սպառնալիք է ստանում միջուկային զենքի արտադրության կառույցներ ունեցող ռազմամոլ մի երկիրի կողմից: Դա նշանակում է լկտիության աշխարհում հատել անամոթության սահմանները»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետն այն պայմաններում է հարձակմամբ սպառնացել Իրանին, երբ 2006 թվականին՝ 33-օրյա պատերազմի ժամանակ Լիբանանի Հեզբոլլահ շարժման դիմաց այդ ռեժիմի բանակը խայտառակ պարտություն կրեց: