Ամերիկացիների դեմ պայքարելու նպատակով իրաքացիներին զինելու հայտարարությունը ծիծաղելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i97529-Ամերիկացիների_դեմ_պայքարելու_նպատակով_իրաքացիներին_զինելու_հայտարարությունը_ծիծաղելի_է
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության խոսնակը ծիծաղելի է համարել ամերիկացիների դեմ պայքարելու նպատակով իրաքցիներին զինելու և վարժեցնելու Իրանի քայլերի մասին «The Wall Street Journal » ամերիկյան օրաթերթի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 21:26 Asia/Tehran
  • Ամերիկացիների դեմ պայքարելու նպատակով իրաքացիներին զինելու հայտարարությունը ծիծաղելի  է

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության խոսնակը ծիծաղելի է համարել ամերիկացիների դեմ պայքարելու նպատակով իրաքցիներին զինելու և վարժեցնելու Իրանի քայլերի մասին «The Wall Street Journal » ամերիկյան օրաթերթի հայտարարությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալիռեզա Միր Յուսեֆին հինգշաբթի օրը «The Wall Street Journal»-ում այդ հոդվածի հեղինակ Մայքլ Գորդոնին ուղղված իր հոդվածում նշել է. «ԻԻՀ-ն միայն ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերից պաշտպանվելու համար է օժանդակություն ցուցաբերել իրաքցիներին»:

«The Wall Street Journal» օրաթերթում տպագրված հոդվածի հեղինակ Մայքլ Գորդոնը հայտարարել էր, որ ամերիկացիների դեմ հարձակումներ իրականացնելու նպատակով ԻԻՀ-ն զինում է իրաքցիներին: