Ղասեմի.«Թեհրանի նիստը լավ առիթ է տարածաշրջանային միաբանության համար»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Թեհրանում կայացած Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների նիստը լավ առիթ է, որպեսզի Սիրիայում դիվանագիտությունը հաղթի պատերազմին, ահաբեկիչները հանձնվեն ու Սիրիայի ժողովրդի կամքը կատարվի»:
Սիրիայի խնդրի վերաբերյալ Իրանի, Թուրքիաի ու ՌԴ-ի նախագահների նիստը անցկացվելու է սեպտեմբերի 7-ին՝ Թեհրանում:
Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանի. Թուրքիայի և ՌԴ-ի նախագաների նիստը լինելու է Աստանայի բանակցությունների կաղապարով: Այն նպաստավեր առիթ է, որպեսզի բազմակողմ խնդիրների ու տարածաշրջանային մարտահրավերների քայլերի համադրում կատարվի»:
Նա հավելել է.«Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ԻԼԻՊ թաքֆիրական ու ահաբեկչական խմբի դեմ պայքարելու, բախումներից զերծ տարածքներ ստեղծելու և սիրիացի փախստականների վերդարձի հացերում»:
Ղասեմին ասել է.«Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան բզում պատժամիջոցների ու ճնշումների են ենթարկվել և Թեհրանի նիստը կարող է այս երկրների համադրվածության ու միաբանության պատճառ դառնալ»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է.«Այս երեք երկրները նույն մարտահրավերներն են դիմագրավում և վերտարածաշրջանային ուժերի կողմից միևնույն սպառնալքիներն են ուղղած Իրանին, ՌԴ-ին ու Թուրքիային: Ուստի, բազմակողմ հարաբերություններն ու համագործակցություններն այսօր անհրաժեշտություն են համարվում»: