Սեպտեմբեր 07, 2018 13:01 Asia/Tehran
  • Ջալալի.«Խախտելով միջազգային օրենքները, ԱՄՆ-ն ապացուցել է իր անվսահելիությունը»

Եվրոպայի հետ ԻԻՀ-ի պառլամենտական հարաբերության խմբի ղեկավարն ասել է.«Խախտելով միջազգային օրենքները, ԱՄՆ-ն կրկին ապացուցել է, որ անվստահելի երկիր է»:

Հինգշաբթի օրը Բելգիայի խորհրդարանի նախագահ Զիգֆրիդ Բրաքի հետ հանդիպմանը, ՀԳՀԾ-ն համարելով ԵՄ-ի մեծ ձեռքբերումը, Եվրոպայի հետ ԻԻՀ-ի պառլամենտական հարաբերության խմբի ղեկավար Քազեմ Ջալալին շեշտել է.«ՀԳՀԾ-ից Դուրս գալու ԱՄՆ-ի անտրամաբանական քայլից հետո, Եվրոպան իր արժանապատվությունը պաշտպանելու համար պետք է ազդեցիկ քայլեր վերցնի ու կանգուն պահի այս համաձայնությունը»:

Անդրադառնալով Իրան-Եվրոպ հարաբերությունների խափանմանն ուղղված որոշ գործոններին Իրանի խորհրդարանի պատգամավորը հավելել է.«Դոնալդ Թրամփի անտրամաբանական քայլերի կողքին Սաուդյան Արաբին ու Սիոնիստական ռեժիմը ձգտում են հարվածել Իրան-Եվրոպա բարեկամական հարաբերություններին»:

Նշելով որ ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի միակողմանի քայլը անընդունելի է, Բրաքը հավաստել է.«ՀԳՀԾ-ի հարցով Իրանը զգացմունքային հակազդեցություն չի ցուցաբերել և տրամաբանորեն է մոտեցել խնդրին»:

Պիտակ