Թեհրանն այսօր հյուրընկալում է Իրան-ՌԴ-Թուրքիա երրորդ եռակողմ նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i97817-Թեհրանն_այսօր_հյուրընկալում_է_Իրան_ՌԴ_Թուրքիա_երրորդ_եռակողմ_նիստը
Աստանայի խաղաղության բանակցությունները երաշխավորող երկրների երրորդ եռակողմ նիստի շրջանակերում, Թեհրանն այսօր հյուրընկալում է Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2018 09:02 Asia/Tehran
  • Թեհրանն այսօր հյուրընկալում է Իրան-ՌԴ-Թուրքիա երրորդ եռակողմ նիստը

Աստանայի խաղաղության բանակցությունները երաշխավորող երկրների երրորդ եռակողմ նիստի շրջանակերում, Թեհրանն այսօր հյուրընկալում է Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներին:

Այս նիստը, որ այսօր Թեհրանում անցկացվում է Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի մասնակցությամբ, Սոչիում և Անկարայում անցկացված այս երեք երկրների նախորդ նիստերի շարունակություն է, որի հիմնական առանցքը Սիրիայում կայունության ու անվտանգության հաստատման հարցում տարածաշրջանային համագործակցության խնդրի քննարկումն է:

Աստանայի բանակցությունների ձևաչափով, երեք երկրների ներկայացուցիչներն առ այսօր 10 նիստ են գումարել, որոնց արդյունքները գնահատվել, հաստատվել ու վավերացվել են երեք նախագահների նախորդ երկու նիստերի ընթացքում:

Աստանայի բանակցությունների կարևորագույն առանցքը կազմել են Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու ճանապարհները և ահաբեկիչների դեմ պայքարի ձևը, ահաբեկիչների դեմ պայքարի հարցում Սիրիայի կառավարությանն օգնելու մոդելը, նվազ լարվածությամբ գոտիների ստեղծման և մարդասիրական օգնությունների առաքումն ընդլայնելու համար իրավիճակի նորմալացումը: