ԱՄՆ-ն արգելում է Իրանի հետ դեղագործական ընկերությունների համագործակցությունը. Իրանի առողջապահության նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i97950-ԱՄՆ_ն_արգելում_է_Իրանի_հետ_դեղագործական_ընկերությունների_համագործակցությունը._Իրանի_առողջապահության_նախարար
Իրանի առողջապահության, բուժման և բժշկագիտության նախարարն ասել է. «Ամերիկացիներն Իրանի դեմ անօրինական պատժամիջոցներ գործադրելով, արգելում են իրանական կողմի հետ ընկերությունների ու բանկերի ցանկացած տեսակի համագործակցությունը և դեղորայքի ու բժշկական սարքերի համար որևէ բացառություն նկատի չի առնվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2018 14:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն արգելում է Իրանի հետ դեղագործական ընկերությունների համագործակցությունը. Իրանի առողջապահության նախարար

Իրանի առողջապահության, բուժման և բժշկագիտության նախարարն ասել է. «Ամերիկացիներն Իրանի դեմ անօրինական պատժամիջոցներ գործադրելով, արգելում են իրանական կողմի հետ ընկերությունների ու բանկերի ցանկացած տեսակի համագործակցությունը և դեղորայքի ու բժշկական սարքերի համար որևէ բացառություն նկատի չի առնվում»:

Հասան Ղազիզադե Հաշեմին երկուշաբթի օրը Թեհրանում Միջին Արևելքի արևելյան տարածքի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ահմեդ Ալ-Մանզարիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, հավելել է. «ՄԱԿ-ն ու մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չպիտի թույլ տան, որ առողջապահության, բուժման ու առողջության հետ կապված բնագավառներում որևէ բարդություն առաջանա Իրանի ժողովրդի համար»:

Իրանի առողջապահության նախարարի խոսքերով, հարևան երկրների օժանդակությամբ 21-րդ դարում պատժամիջոցն անիմաստ է դառնում: Նա ասել է. «Այս ժամանակահատվածում միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության քայլերը դաջվելու են Իրանի ժողովրդի հիշողության մեջ»: