Իրանի արտգործնախարարի օգնականը կմեկնի Ֆրանսիա
Սեպտեմբեր 13, 2018 12:59 Asia/Tehran
Քաղաքական հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնականը հինգշաբթի ժամանել է Փարիզ:
Սեպտեմբերի 10-ին և 11-ին ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հետ միասին, Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի ձևակերպման շուրջ բանակցելու նպատակով մեկնել էր Ժնև:
Ջաբրի Անսարին չորեքշաբթի օրը մասնակցեց Եմենի ճգնաժամի վերաբերյալ Եվրամիության ներկայացուցչի և Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բրիտանիայի արտգործնախարարների հետ կայացած հանդիպմանը:
Նիստի ընթացքում, քննարկվել է Եմենի ժողովրդի վրա պարտադրված պատերազմը և երկրում հումանիտար աղետին վերջ տալու ուղիները:
Պիտակ