ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը ժամանել է Վիեննա
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը մեկնել է Վիեննա` մասնակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 62-րդ ամենամյա միջազգային խորհրդաժողովին:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում, կհանդիպի ՄԱԳԱՏԷ-ի և անդամ երկրների այլ պաշտոնյաների հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 65-րդ գլխավոր կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ Վիեննայում գտնվող անդամ երկրների ատոմային էներգետիկայի գերագույն ղեկավարության մասնակցությամբ:
Կոնֆերանսի սկզբում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն կներկայացնի անցյալ տարի այս միջազգային կազմակերպության գործունեությունն ու ձեռքբերումները: