ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը ժամանել է Վիեննա
https://parstoday.ir/hy/news/iran-i98218-ԻԻՀ_Ատոմային_էներգիայի_կազմակերպության_ղեկավարը_ժամանել_է_Վիեննա
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը մեկնել է Վիեննա` մասնակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 62-րդ ամենամյա միջազգային խորհրդաժողովին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2018 17:50 Asia/Tehran
  • ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը ժամանել է Վիեննա

Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը մեկնել է Վիեննա` մասնակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 62-րդ ամենամյա միջազգային խորհրդաժողովին:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում, կհանդիպի ՄԱԳԱՏԷ-ի և անդամ երկրների այլ պաշտոնյաների հետ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 65-րդ գլխավոր կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ Վիեննայում գտնվող անդամ երկրների ատոմային էներգետիկայի գերագույն ղեկավարության մասնակցությամբ:

Կոնֆերանսի սկզբում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն կներկայացնի անցյալ տարի այս միջազգային կազմակերպության գործունեությունն ու ձեռքբերումները: