Իրանի երկու քաղաքներ հայտնվել են աշխարհի ստեղծագործող քաղաքների ցուցակում
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի արվեստի ու մշակութային հարցերով տնօրենը հայտնել է, որ Իրանի Սպահան և Ռաշթ քաղաքները հայտնվել են աշխարհի ստեղծագործող քաղաքների ցուցակում, Այդ ցուցակում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրների 180 քաղաքներ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Յազդ քաղաքում, նշելով, որ Սպահանը ձեռարվեստի և Ռաշթը սննդամթերքի ոլորտում աշխարհի ստեղծագործող քաղաքների շարքում են ընդգրկվել, Բահման Նամվար Մոթլաղն ասել է.«Ձեռարվեստի և ժողովրդական արվեստների, մեդիա արվեստի, կինոյի, դիզայնի, սննդի արդյունաբերություն, գրականություն և երաժշտություն ոլորտներում ստեղծագործ լինելը ՅՈՒՆԵՍԿՈՕ-ի կողմից հայտարարված ցուցանիշերն են՝ ստեղծագործող քաղաք ճանաչվելու համար»:
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի արվեստի ու մշակութային հարցերով տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Իրանի մյուս քաղաքները ևս կմիանան աշխարհի ստեղծագործող քաղաքների թվին և մշակույթի ու արվեստի ոլորտում բարձր կարողություններ ունենալով, օգտվեն այդ քաղաքների առանձնահատկություններից:
2004 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծվել է ստեղծագործող քաղաքների ցանցը: