ԱՄՆ-ն ծաղրի է ենթարկել խաղաղատենչությունը. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i98427-ԱՄՆ_ն_ծաղրի_է_ենթարկել_խաղաղատենչությունը._Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի երեկոյան արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարությունում Իրանի ակտի խմբի նախագահ Բրայան Հուքի վերջին հայտարարություններին, ընդգծել է. «Վաշինգտոնը ծաղրի է ենթարկել խաղաղությանն ուղղված կոչերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2018 22:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ծաղրի է ենթարկել խաղաղատենչությունը. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի երեկոյան արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարությունում Իրանի ակտի խմբի նախագահ Բրայան Հուքի վերջին հայտարարություններին, ընդգծել է. «Վաշինգտոնը ծաղրի է ենթարկել խաղաղությանն ուղղված կոչերը»:

Բրայան Հուքը չորեքշաբթի օրը «Հուդսոն» հաստատությունում ելույթի ժամանակ ՀԳՀԾ-ն Իրանի կառավարության և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային միջև անձնական պայմանավորվածություն է անվանել. «Վաշինգտոնն այժմ ձգտում է Իրանի հետ այնպիսի պայմանագրի կնքման, որը միաժամանակ կսահմանափակի Իրանի հրթիռային ու միջուկային ծրագիրը և կվավերացվի ԱՄՆ-ի Սենատում»:

Արձագանքելով Հուքի հայտարարությանն, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում գրել է. «ԱՄՆ-ն  ՀԳՀԾ-ն «երկու պետությունների միջև անձնական պայմանավորվածություն» է բնութագրել և հայտարարել է, որ հիմա պայմանագրի է ձգտում: Այս հայտարարությունը սխալ է»:

ԻԻՀ ԱԳ նախարարը պնդելով, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնագիր է, որն ունի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հաստատումը, նշել է. «Բացի այդ ԱՄՆ-ն նաև ոտնահարել է հիշյալ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և այդ պատճառով Արդարադատության միջազգային ատյանում նրա դեմ երկու գործեր են հարուցված»:

Թուիթերյան այս գրառման մեջ, որը նաև պարունակում է ամերիկացի խաղաղատենչ ակտիվիստ Մեդեա Բենջամինի հանդեպ «Հուդսոն» հաստատության անքաղաքավարի վերաբերմունքը ցուցադրող մի տեսանյութ, «Զարիֆը հավելել է. «Կարծես թե ԱՄՆ-ն միայն ծաղրի է ենթարկում խաղաղությանն ուղղված կոչերը: Արդյոք ամոթ չի զգում»:

Չորեքշաբթի գիշեր Բրայան Հուքի ելույթի ժամանակ բեմ բարձրացավ Բենջամինը, որի շապիկի վրա աչքի էր ընկնում «Իրանի հետ խաղաղություն» պարսկերեն գրությունը և մի քանի րոպեների ընթացքում արտահայտեց Հուքի հայտարարության դեմ իր բողոքը: