Իրանի նավթի արտահանումը բոյկոտելու ԱՄՆ-ի երազանքն իրականություն չի դառնա. Զանգանե
https://parstoday.ir/hy/news/iran-i98561-Իրանի_նավթի_արտահանումը_բոյկոտելու_ԱՄՆ_ի_երազանքն_իրականություն_չի_դառնա._Զանգանե
Իրանի նավթի նախարարը մատնանշելով, որ բացառությամբ Հարավային Կորեայի, Իրանից որևէ երկրի նավթի գնումը չի դադարեցվել: Նա ընդգծել է. «Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի երազանքը երբևե իրականություն չի դառնալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 12:59 Asia/Tehran
  • Իրանի նավթի արտահանումը բոյկոտելու ԱՄՆ-ի երազանքն իրականություն չի դառնա. Զանգանե

Իրանի նավթի նախարարը մատնանշելով, որ բացառությամբ Հարավային Կորեայի, Իրանից որևէ երկրի նավթի գնումը չի դադարեցվել: Նա ընդգծել է. «Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի երազանքը երբևե իրականություն չի դառնալու»:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն երկուշաբթի օրը Թեհրանում անդրադառնալով Ալժիրում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների նավթի առաջարկի կրճատման համաձայնության վերահսկման նախարարական համատեղ կոմիտեի նիստին, ասել է. «Այս  նիստում ընդգծվեց քվոտաների պահպանման նշանակությունը և նավթի արտադրաչափի հավելման մասին որևէ քննարկում չկատարվեց»:

ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների նավթի առաջարկի կրճատման համաձայնության վերահսկման նախարարական համատեղ կոմիտեի նիստը կիրակի օրը գումարվեց Ալժիրում:

Իրանի նավթի նախարարը նաև անդրադառնալով Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրների ԱՄՆ-ի հովանավորությանը կախված լինելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությանն, ընդգծեց. «Այս հայտարարությունն ամենամեծ վիրավորանքն է համարվում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից երկրների ու նրանց ժողովուրդների հասցեին և նրանք գործնականում պիտի ապացուցեն թե որչափ անկախ են»:

«Ալժիրի նիստում որևէ երկիր դրական չարձագանքեց Թրամփի հայտարարության և գրեթե բոլոր երկրները հայտարարեցին, որ այս պահին արտադրաչափի բարձրացման կարիք չեն զգում»,-հայտարարեց Զանգանեն նկատելով, որ ՕՊԵԿ-ն անկախ կազմակերպություն է և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության մասնաճյուղը չի համարվում: