Գեներալ Ջաֆարի. «Աշխարհի ազատատենչները միավորվում են ԱՄՆ-ի դեմ»
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է, որ աշխարհի ճնշված և ազատատենչ ժողովուրդները միավորվում են Միացյալ Նահանգների դեմ:
Չորեքշաբթի օրը, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը և նրա դաշնակիցները տարածաշրջանում տագնապի, մահվան եւ ոչնչացման պատճառ են դարձել: Նա հավելել է.-«Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ուղղակի և անուղղակի հանցագործությունները Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում և Իրանում, երբեք չեն մաքրվի այդ երկրների ժողովրդի հիշողությունից»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ընդգծելով, որ իրանական մշակույթի հիմնական բաղադրիչներից մեկը հզորությունն ու բռնության դեմ պայքարն է, ասել է.-«Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից ճնշումը շարունակվում է, Իրանի քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ չի փոխվի»: