Գեներալ Ջաֆարի. «Աշխարհի ազատատենչները միավորվում են ԱՄՆ-ի դեմ»
https://parstoday.ir/hy/news/iran-i98641-Գեներալ_Ջաֆարի._Աշխարհի_ազատատենչները_միավորվում_են_ԱՄՆ_ի_դեմ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է, որ աշխարհի ճնշված և ազատատենչ ժողովուրդները միավորվում են Միացյալ Նահանգների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 12:50 Asia/Tehran
  • Գեներալ Ջաֆարի. «Աշխարհի ազատատենչները միավորվում են ԱՄՆ-ի դեմ»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է, որ աշխարհի ճնշված և ազատատենչ ժողովուրդները միավորվում են Միացյալ Նահանգների դեմ:

Չորեքշաբթի օրը, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է,  որ ԱՄՆ քաղաքականությունը և նրա դաշնակիցները տարածաշրջանում տագնապի, մահվան եւ ոչնչացման պատճառ են դարձել: Նա հավելել է.-«Միացյալ Նահանգների  և նրա դաշնակիցների ուղղակի և անուղղակի հանցագործությունները Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում և Իրանում, երբեք չեն մաքրվի այդ երկրների ժողովրդի հիշողությունից»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ընդգծելով, որ իրանական մշակույթի հիմնական բաղադրիչներից մեկը հզորությունն ու բռնության դեմ պայքարն է, ասել է.-«Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից ճնշումը շարունակվում է, Իրանի քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ չի փոխվի»: