Իրանն արձագանքել է Արգենտինայի նախագահի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i98645-Իրանն_արձագանքել_է_Արգենտինայի_նախագահի_հայտարարությանը
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ասել է.«Իսլամական հանրապետությունը խստորեն դատապարտում է աշխարհի ցանկացած ծայրում ցանկացած ձևով իրականացվող ահաբեկչական գործողությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 14:01 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Արգենտինայի նախագահի հայտարարությանը

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ասել է.«Իսլամական հանրապետությունը խստորեն դատապարտում է աշխարհի ցանկացած ծայրում ցանկացած ձևով իրականացվող ահաբեկչական գործողությունները»:

Իրանի  արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին5 չորեքշաբթի օրը հերքելով Արգենտինայի հանրապետության նախագահի հայտարարությունները, դրանք որակել է որպես իրողությունների խեղաթյուրում:

«Թեհրանը  AMIA-ի պայթյունից հետո մշտապես դատապարտել է այն և ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին». ասել է նա:

Ղասեմին հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետությունն իր բարյացակամությունն ապացուցելու և  AMIA-ի պայթյունի հետ կապված արդարությունը վերականցնելու համար, 2012 թ. ընդունեց ՄԱԿ-ում երկխոսություն ունենալու Արգենտինայի նախագահի հրավերը , իսկ 2013 թվականի հունվարին երկու երկրի միջև ստորագրվեց համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Սակայն Արգենտինայի կառավարությունը պատրաստ չէ իրագործել իր ստորագրած  հուշագիրը»:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է կառուցողական համագործակցություն ունենալ Արգենտինայի հետ և այս շրջանակում նոր նախաձեռնություն է ներկայացրել՝ երկու երկրի դատական պաշտոնատարների հանդիպման համար»:

1994 թվականին Բուենոս Այրեսում հրեաներին պատկանող մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 85 և վիրավորվեց ավելի քան 100 մարդ: