Կայացել է Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ նիստը
Շարունակելով Աստանայի գործընթացը և Թեհրանի նիստը, Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում և զրույց են ունցել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նիստի ընթացքում Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն կարծիքների փոխանակում են կատարել Սիրիայի իրադարձությունների շուրջ:
Սիրիայի ճգնաժամի հարցով Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի առաջին եռակողմ նիստը տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերի 22-ին՝ Սոչիում:
Այս նիստի ընթացքում Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան որպես Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորման երաշխավորները քննարկել են այդ երկրի ներքին պատերազմի ընթացքը:
Երեք երկրների նախագահները կարևորել են Սիրիայում համագործացկության անհրաժեշտությունը:
Աստանայի բանակցության արդյունքում, Թեհրանի, Մոսկվայի ու Անկարայի կողմից լարվածություններից զերծ տարածքների ստեղծման երաշխավորումը մեծ ազդեցություն է ունեցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ու Սիրիայում լարվածությունների նվազեցման գործում, նիչը հանգեցրեց Սոչիի նիստի անցկացմանը: