Կայացել է Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i98665-Կայացել_է_Իրանի_ՌԴ_ի_ու_Թուրքիայի_ԱԳ_նախարարների_եռակողմ_նիստը
Շարունակելով Աստանայի գործընթացը և Թեհրանի նիստը, Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում և զրույց են ունցել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 07:08 Asia/Tehran
  • Կայացել է Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ նիստը

Շարունակելով Աստանայի գործընթացը և Թեհրանի նիստը, Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում և զրույց են ունցել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,  նիստի ընթացքում Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն կարծիքների փոխանակում են կատարել Սիրիայի իրադարձությունների շուրջ:

Սիրիայի ճգնաժամի հարցով Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի առաջին եռակողմ նիստը տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերի 22-ին՝ Սոչիում:

Այս նիստի ընթացքում Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան որպես Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորման երաշխավորները քննարկել են այդ երկրի ներքին պատերազմի ընթացքը: 

Երեք երկրների նախագահները կարևորել են Սիրիայում համագործացկության անհրաժեշտությունը:

Աստանայի բանակցության արդյունքում, Թեհրանի, Մոսկվայի ու Անկարայի կողմից լարվածություններից զերծ տարածքների ստեղծման երաշխավորումը մեծ ազդեցություն է ունեցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ու Սիրիայում լարվածությունների նվազեցման գործում, նիչը հանգեցրեց Սոչիի նիստի անցկացմանը: