Վելայաթի.«Չնայած ԱՄՆ-ի թշնամությանը, Իրան-Չինաստան հարաբերություններն ավելի են խորանում »
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Չնայած ԱՄՆ-ի թշնամությանն Իրան-Չինաստան հարաբերություններն օրըստօրե խորանում են»:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում Պեկինի համալսարանի ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Վանգ Չի Սիի հետ հանդիպման ժամանակ նշել է.«Իրանի ու Չինաստանի պատմական հարաբերությունների վաղեմությունը ցույց է տալիս, որ երկու երկրի հարաբերությունները արմատավորված են ու պատմական նշանակություն ունեն»:
Վանգ Ջի Սին ասել է.«Իրանը տարածաշրջանի ու աշխարհի հզոր երկրներից է: Այս հիմամբ ընդլայնվում են երկու երկրի հարաբերությունները»:
Նշելով, որ քաղաքական ու տնտեսական ոլորտներում Իրան-Չինաստան հարաբերություններն հնդլայնվել են, Վանգ Ջի Սին հույս է հայտնել, որ երկու երկրի գիտական հարաբերությունները ևս կընդլայնվեն»: