Ղասեմին արձագանքել է Բահրեյնի ու Էմիրությունների ԱԳ նախարարների անհիմն հայտարարություններին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքել է ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Իրանի դեմ հնչեցված Բահրեյնի ու Էմիրությունների ԱԳ նախարարների անհիմն հայտարարություններին:
ԻՌՆԱ-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին պատասխանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի ընթացքում Իրանի դեմ Բահրեյնի ու Էմիրությունների ԱԳ նախարարների կրկնված հայտարարություններին, դրաց անարժեք, անհիմն և նրանց ցնորած մտքի ադյունք է որակել և ընդգծել. «Այլ երկրների ներքին հարցերին միջամտությունը երբեք չի եղել ու չի լինելու Իրանի քաղաքականությունը»:
«ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը մշտապես համարել է փոխադարձ հարգանքի և բարի-դրացիության սկզբունքի վրա հիմնված հարևանության քաղաքականությունը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
«Բահրեյնի, Էմիրությունների և Արաբիայի ԱԳ նախարարների համընթացությունը Սիոնիստական ռեժիմի հակաիրանական ու ռազմատենչ քաղաքականություններին ու կողմնորոշումներին, միայն օրականություն է փոխանցելու այդ ռեժիմի ոճրագործություններին ու հրահրած տարաձայնություններին և հեղինակազրկելու է այդ երկրներին»,-ընդգծել է Բահրամ Ղասեմին:
Ղասեմին Էմիրությունների և Բահրեյնի իշխանություններին հորդորել է հրաժարվել թելադրված և տարածաշրջանի ու իսլամ աշխարհի երկրների շահերին հակասող քաղաքականություններին կուրորեն հետևելուց և ԻԻՀ-ի դեմ ամենօրյա անհիմն ու անօգուտ մեղադրանքներ ուղղելու փոխարեն խորհել տարածաշրջանային անվտանգության, կայունության ու համագործակցության ապահովման և տարածաշրջանում լարվածությունների ու թյուրիմացությունների մեղմացմանն ուղղված Թեհրանի նախաձեռնությունների մասին: