ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից ավելի լավ համաձայնության չի հասնելու. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանն ու վեց մյուս երկրները ՀԳՀԾ-ի ցանկացած բառի շուրջ բանակցել են: Նրա խսքերով. «ԱՄՆ-ն միջուկային համաձայնությունից ավելի լավ համաձայնության չի կարող հասնել»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը հրապարակված «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանի հետ բանակցության համար ԱՄՆ-ի առաջարկին, ասել է. «Նկատի առնելով ՀԳՀԾ-ի շուրջ բանակցության փորձն ու դրան հատկացված երկար ժամանակն, ԱՄՆ-ի նախագահին պիտի ասել, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից ավելի լավ համաձայնության չի կարող հասնել»:
Զարիֆը, խոսելով ՀԳՀԾ-ի հանդեպ Բրիտանիայի կառավարության դիրքորոշման մասին, անդրադարձել է այդ համաձայնության հանդեպ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտնած աջակցությանը: Նա ասել է. «Կարող է պատահել, որ եվրոպացիներն սպասվածից ավելի լավ պարտավորություններն են ներկայացրել ՀԳՀԾ-ն պահպանելու համար, սակայն Եվրոպան այդ քաղաքական պարտավորությունները պիտի վերածի մեխանիզմների»:
«ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպացիների ստանձնած պարտավորություններն իրականություն դառնալու համար Թեհրանը դեռ մի փոքր էլ կսպասի, բայց դա չի նշանակում, որ Իրանի համբերությունն անվերջանալի է լինելու»,-եզրակացրել է ԻԻՀ ԱԳ նախարարը: