Իրանը դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը
Հոկտեմբեր 06, 2018 11:50 Asia/Tehran
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Թուրքիայի Բաթման նահանգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին ցավակցություն է հայտնել Թուրքիայի Բաթման նահանգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ժամանակ զոհվածների հարազատներին, վիրավորվածներին, Թուրքիայի իշխանության և ժողվրդին:
Հինգշաբթի օրը, Բատման նահանգում Թուրքիայի զինված ուժերի ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել են 8 թուրք զինծառայողներ:
Թուրքիայի ռազմական աղբյուրները հայտարարել են հարձակումն իրականացվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից:
Պիտակ