Եվրոպայի ապագան պայմանավորված է ԱՄՆ-ից անկախացմամբ. Խառազի
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը պատճառ է դարձել, որ այլ երկրներն անկախ քաղաքականություն որդեգրեն և իրենց ճանապարհը բաժանեն ԱՄՆ-ից»:
ԻԻհ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Քեմալ Խառազին Թեհրանում Ավստրիայի անվտանգության և եվրոպական ուսումնասիրությունների հաստատության տնօրեն Վեռներ Ֆասլաբենդի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եվրոպան հանգել է այն եզրակացության, որ Եվրոպայի ապագան պայմանավորված է ԱՄՆ-ից անկախացմամբ և դա հենց այն քայլն է, որին հետևում են չինացիները»:
Քննադատելով ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների երկակի քաղաքականությանը, Խառազին հավելել է. «ԱՄՆ-ն և եվրոպական որոշ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, իրենք ահաբեկիչների ապաստարանն են և Իրանի դեմ քարոզչություն ու ահաբեկչական ակտեր կատարելու համար, հնարավորություն են տրամադրում նրանց»:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին, ասել է. «Իսրայելի ռեժիմն ու տարածաշրջանի որոշ երկրներ Սիրիայում ճգնաժամի առաջացման ազդակն են»:
Հանդիպման ժամանակ Վեռներ Ֆասլաբենդը նշել է, որ Թրամփը թուլացնում է Եվրոպայի դիրքը: Նրա խոսքերով. «ԱՄՆ-ից անկախ պաշտպանական ու ապահովական քաղաքականության ընդլայնումը և եվրոյի հզորացումն այն հարցերից են, որոնք ԵՄ-ն կարևորում է՝ ԱՄՆ-ի քայլերին հակադարձելու համար»: