Լարիջանին ընդգծել է ԱՄՆ-ի միակողմանի քայլերին ընդդիմանալու անհրաժեշտությունը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի միակողմանի քայլերին դիմակայելու նպատակով երկկողմ ու բազմակողմ քայլերի ընդլայնման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին, Թուրքիայի Անթալիայում Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին առընթեր Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ասել է «Երկրները համատեղ ակտերի միջոցով կարող են քննարկել ԱՄՆ-ի միակողմանի քայլերին դիմակայելու հարցը»:
«Իրանը ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով կշարունակի եվրոպական կողմի հետ բանակցությունը, սակայն այդ կապակցությամբ առկա են որոշակի խնդիրներ, որոնք դեռ կարգավորված չեն»,-հայտարարել է Լարիջանին, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը:
Հանդիպման ժամանակ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ Ռուսաստանն Իրանին համարում է կարևոր երկիր է՝ համագործակցելու համար: Նա ընդգծել է մասնավորապես երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման նշանակությունը:
Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, ասիական ու եվրոպական 18 երկրների խորհրդարանների 20 նախագահների և խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությամբ, գումարվելու է Թուրքիայի Անթալիա քաղաքում: Նստաշրջանը տևելու է երեք օր: