Լարիջանի.«Աշխարհի խնդիրները ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության արդյունք են»
https://parstoday.ir/hy/news/iran-i99202-Լարիջանի._Աշխարհի_խնդիրները_ԱՄՆ_ի_միակողմանի_քաղաքականության_արդյունք_են
Նշելով, որ աշխարհի խնդիրներն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության արդյունք են, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը բոլոր երկրներին կոչ է արել միավորվել նման միակողմանի և օրենքից դուրս քայլերին դիմակայելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 09, 2018 16:33 Asia/Tehran
  • Լարիջանի.«Աշխարհի խնդիրները ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության արդյունք են»

Նշելով, որ աշխարհի խնդիրներն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության արդյունք են, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը բոլոր երկրներին կոչ է արել միավորվել նման միակողմանի և օրենքից դուրս քայլերին դիմակայելու համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում ունեցած ելույթում ասել է.«ԱՄՆ-ն և Իսրայելի ռեժիմը համաշխարհային անվտանգության խառնաշփոթ վիճակի պատասխանատուն են և միջազգային հարցերի վերաբերյալ նման միակողմանի քայլերը  բազում խնդիրներ են ստեղծել միջազգային հանրության համար»:

Լարիջանին հավելել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից անօրինական դուրս գալը, Ղոդսը անօրինական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելը , Փարիզի բնակլիմայական համաձայնագրից դուրս գալը և գլոբալ առևտրային համակարգի խախտումն աշխարհում  ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քայլերից են »:

Անդրադառնալով «Դարի գործարք»ամերիկյան նախագծին, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Թրամփի կառավարությունը անմարդկային եղանակներով մտադիր է Պաղեստինի ժողովրդին զրկել իր հայրենիքից, որն իհարկե նրանց չի հաջողվելու»:

Լարիջանին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը անհրաժեշտություն է համարում Եվրասիական խորհրդարանների անդամների միջև համագործակցությունը, առկա մարտահրավերներին ու միակողմանիությանը դիմակայելու համար»: 

Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, ասիական ու եվրոպական 18 երկրների խորհրդարանների 20 նախագահների  և խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությամբ, ընթանում է Թուրքիայի Անթալիա քաղաքում: Համաժողովը կտևի երեք օր: