ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության քննադատությունը Եվրասիական համաժողովի ուշագրավ կետն էր. Լարիջանի
https://parstoday.ir/hy/news/iran-i99226-ԱՄՆ_ի_միակողմանի_քաղաքականության_քննադատությունը_Եվրասիական_համաժողովի_ուշագրավ_կետն_էր._Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ավարտելով Թուրքիա կատարած երկօրյա այցը, չորեքշաբթի առավոտյան ժամանել է Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2018 07:28 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ավարտելով Թուրքիա կատարած երկօրյա այցը, չորեքշաբթի առավոտյան ժամանել է Թեհրան:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Թուրքիայի Անթալիայում գումարված Եվրասիական տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողովի ուշագրավ կետն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանն ուղղված քննադատությունը և աշխարհի  անվտանգության ու զարգացման համար ԱՄՆ-ի քաղաքականություններից տարբեր երկրների դժգոհությունն էր»:

Իրանի  իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև  համաժողովին առընթեր այլ երկրների խորհրդարանների նախագահների հետ 10 հանդիպումներին: Նա ասել է. «Այս հանդիպումներում, բացի տարածաշրջանային հարցերից ու տարածաշրջանում անապահովության տարածմանը հանգեցնող քայլերից, մտքերի փոխանակում կատարվեց նաև երկկողմ առևտրական հարաբերությունների ընդլայնման շուրջ»:

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրասիական տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողովը, երեքշաբթի օրը ամփոփիչ հաղորդագրություն հրապարակելով, ավարտեց իր աշխատանքը: 

Եվրասիական տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողովի հաղորդագրության մեջ ընդգծվել է բնապահպանական հարցերի, նաև կայուն զարգացման շուրջ անդամ երկրների խորհրդարանների  միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: