Իրանը եւ Թուրքիան ընդգծել են մաքսանենգության և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրածեշտությունը
Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարներն ընդգծել են համատեղ պայքար թմրանյութերի, թրաֆիքինգի, ահաբեկչության և ապօրինի ներգաղթի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Անկարայում Իրանի արտգործնախարար Աբդուլ Ռազա Ռահմանի ֆազլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Սուլեյման Սոյլուի հետ:
Հանդիպման ընթացքում Ռահմանի ֆազլին անդրադառնալով երկու երկրների միջև սահմանային անվտանգության, թմրանյութերի, թրաֆիքինգի, ահաբեկչության և ապօրինի ներգաղթի դեմ համատեղ պայքարի ուղղությամբ սերտ համագործակցությանը, հավելել է. «Իրանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է ամրապնդվեն տնտեսական, տուրիստական եւ առեւտրային հարաբերությունների հիման վրա»:
Ռահմանի ֆազլին ասել է.-«Իրանի և Թուրքիայի նախագահները մինչ օրս հանդիպել են ավելի քան յոթ անգամ` ցույց տալով Թեհրանի և Անկարայի կամքը երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին»:
Սուլեյման Սոյլուն ասել է.-«Իրան-Թուրքիա հարաբերությունները հասել են ցանկալի մակարդակի»:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հավելել է, որ Իրանն ու Թուրքիան համագործակցում են ահաբեկչության, թմրադեղերի, անօրինական ներգաղթի, մաքսանենգության եւ սահմանային անվտանգության հոլորտներում: