Փորձ է կատարվում առանց մարդկային կորստի Իդլիբը վերադարձնել Սիրիայի իշխանություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i99784-Փորձ_է_կատարվում_առանց_մարդկային_կորստի_Իդլիբը_վերադարձնել_Սիրիայի_իշխանություններին
Քաղաքական մասնավոր հարցերում Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը տեղեկացրել է Իդլիբն առանց մարդկային կորստի Սիրիայի օրինական կառավարության իշխանության ներքո վերադարձնելու ուղղությամբ Աստանայի խաղաղության երաշխավոր երկրների ջանքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 03:51 Asia/Tehran
  • Փորձ է կատարվում առանց մարդկային կորստի Իդլիբը վերադարձնել Սիրիայի իշխանություններին

Քաղաքական մասնավոր հարցերում Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը տեղեկացրել է Իդլիբն առանց մարդկային կորստի Սիրիայի օրինական կառավարության իշխանության ներքո վերադարձնելու ուղղությամբ Աստանայի խաղաղության երաշխավոր երկրների ջանքերի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին հույս է հայտնել, որ Աստանայի խաղաղության երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերով Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի վերահսկողությունն առանց մարդկային մեծ կորստի, կվերադարձվի Սիրիայի օրինական իշխանություններին:

Ջաբերի Անսարին Եմենի զարգացումների կապակցությամբ ասել է. «Ռուսաստանի պաշտոնատարների հետ երկկողմ հանդիպումներում քննարկվելու են նաև Եմենի վերջին զարգացումները և այդ երկրում հումանիտար  աղետին վերջ տալու հարցը»:

Քաղաքական մասնավոր հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականը տարածաշրջանի և մասնավորապես Սիրիայի ու Եմենի վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով, երեքշաբթի օրը մի պատվիրակության ընկերակցությամբ մեկնել է Մոսկվա:

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որպես Աստանայի խաղաղության երաշխավոր երկրներ, ձգտում են ինչ-որ լուծում գտնել Սիրիայում ութամյա պատերազմը կարգավորելու համար և մինչ այսօր  նրանց հաջողվել է միջսիրիական երկխոսության նիստերի շրջանակում իրար շուրջ հավաքել Սիրիայի կառավարության կողմնակիցներին ու ընդդիմադիրներին: