Զարիֆ. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների նպատակն է շեղել հասարակական կարծիքը
https://parstoday.ir/hy/news/iran-i99840-Զարիֆ._ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցների_նպատակն_է_շեղել_հասարակական_կարծիքը
ԻԻՀ ԱԳ նախարարը հակադարձելով իրանցի երկու քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ գանձապահության նախարարության քայլին, ասել է. «Հասարակական կարծիքի ուշադրությունը Ստամբուլում ու Եմենում սաուդցիների դաժանություններից շեղելու նպատակով, Թալիբան հակաիրանական խմբին աջակցություն ցուցաբերելու պատրվակով, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 00:50 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների նպատակն է շեղել հասարակական կարծիքը

ԻԻՀ ԱԳ նախարարը հակադարձելով իրանցի երկու քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ գանձապահության նախարարության քայլին, ասել է. «Հասարակական կարծիքի ուշադրությունը Ստամբուլում ու Եմենում սաուդցիների դաժանություններից շեղելու նպատակով, Թալիբան հակաիրանական խմբին աջակցություն ցուցաբերելու պատրվակով, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ»:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը Աֆղանստանում Թալիբան խմբի դեմ նոր պատժամիջոցների շրջանակում պատժամիջոցներ սահմանեց ութ անձանց, այդ թվում՝ Իրանի երկու քաղաքացիների դեմ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը  Թուիթերի իր անձնական էջում գրել է. «ԱՄՆ գանձապահության նախարարությունը մոռացել է, որ Վաշինգտոնն այս պահին բանակցում է Թալիբան խմբի հետ և այդ երկրի դաշնակիցներն էլ երկար ժամանակ աջակցություն են ցուցաբերել այդ խմբին»:

Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը հաստատելուց հետո, Սաուդյան Արաբիան վերջին օրերին հայտնվել է սաստիկ ճնշման տակ: