-
Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել
Հուլիս 27, 2017 08:43Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հրապարակախոս Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել` հայտնում է «Արմենպրես»-ը, նաև նշում, որ Հունաստանի ապաստան տրամադրելու գրասենյակը մտավորականին ժամանակավոր կեցության իրավունք է տվել վեց ամիս ժամկետով:
-
Թուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ
Հուլիս 27, 2017 08:35Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 27-ին կհանդիպի երկրում խոշոր ներդրումներ իրականացնող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
-
Թուրքիայի դեմ համատեղ բողոք ներկայացնելով Շվեդիան ու Գերմանիան պահանջեցին ազատ արձակել կալանավորներին
Հուլիս 27, 2017 02:59Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը չորեքշաբթի օրը տեղեկացրեց Թուրքիայում Գերմանիայի և Շվեդիայի երկու քաղաքացիների կալանքը շարունակվելու կապակցությամբ Անկարային ներկայացված այդ երկրի և Շվեդիայի համատեղ բողոքի մասին:
-
ԵՄ-ից պահանջվել է առավել ճնշում գործադրել Թուրքիայի վրա
Հուլիս 26, 2017 03:05Միջազգային ներում կազմակերպությունը ԵՄ-ից պահանջել է առավել ճնշում գործադրելով, Թուրքիային պարտադրել հարգել մարդու իրավունքները:
-
Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը. Էրդողան
Հուլիս 25, 2017 13:39Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
-
Էրդողանի պատասխանը՝ ԱՄՆ-ի դժգոհությանը
Հուլիս 25, 2017 07:29Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատճառ չի տեսնում ԱՄՆ-ի կողմից անհանգստանալու համար՝ կապված Անկարայի և Մոսկվայի բանակցությունների հետ ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրներ գնելու հարցով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
-
Ցույցեր Ստամբուլում՝ Էրդողանի դեմ
Հուլիս 23, 2017 23:17Էրդողանի քաղաքականությունների դեմ ուղղված և հացադուլ հայտարարած երկու անձանց հետ զորակցության նպատակով Ստամբուլում կազմակերպված ցույցի ընթցաքում Թուրքիայի ոստիկանության ուժերի միջամտությունից հետո տեղի են ունեցել բախումներ:
-
Սեւան Նշանյանը հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած տարիների ու փախուստի պատմությունը
Հուլիս 23, 2017 09:11Պոլսահայ գրող եւ լեզվաբան Սեւան Նշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը: «Արեւելք»-ի փոխանցմամբ՝ հեղինակը պատմում է, թե ինչպես իր վարքուբարքը հավանության չարժանացավ բանտի ղեկավարության կողմից եւ մեկ ամիս անց նա տեղափոխվեց փակ ռեժիմի բանտ:
-
ԵՄ-ն պաշտպանեց Թուրքիայի հանդեպ Գերմանիայի դիրքորոշումը
Հուլիս 23, 2017 03:05Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը սրվելուն զուգահեռ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան պաշտպանելով Թուրքիայի հանդեպ Բեռլինի դիրքորոշումն, ասել է. «Նկատի առնելով Անկարայի որդեգրած քաղաքականությունն ու այդ թվում իրավապաշտպանների կալանավորումը, Գերմանիայի դիրքորոշումն ըմբռնելի է»:
-
Թուրքիան Eurosam-ի հետ կհամագործակցի ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ
Հուլիս 22, 2017 11:22Թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները եվրոպական Eurosam ընկերության հետ ստորագրել են Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ նախատեսվող համաձայնագրի հիմնական կետերի հստակեցման համաձայնագիրը (Heads of Agreement): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է եվրոպական ընկերության կայքը: