Թուրքիայի նախագահը քննադատել է Գերմանիային ու ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70288-Թուրքիայի_նախագահը_քննադատել_է_Գերմանիային_ու_ԱՄՆ_ին
Թուրքիայի նախագահը քննադատել է Սիրիայի Ժողովրդական միություն կուսակցությանն ու Սիրիայի հյուսիսի քրդերին ԱՄՆ-ի սպառազինական օժանդակություններն ու Թուրքիայի հարցերին Գերմանիայի միջամտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2017 23:37 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը քննադատել է Գերմանիային ու ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահը քննադատել է Սիրիայի Ժողովրդական միություն կուսակցությանն ու Սիրիայի հյուսիսի քրդերին ԱՄՆ-ի սպառազինական օժանդակություններն ու Թուրքիայի հարցերին Գերմանիայի միջամտությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլ քաղաքում Արդարություն և զարգացում կուսակցության անդամների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ Գերմանիային ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրելով, ասել է. «Գերմանիայի իշխանությունները Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի ժամանակ դավաճանեցին Անկարային, հետևաբար այսօր Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում չմասնակցել այդ երկրի ընտրություններին»:

Էրդողանը նաև քննադատել է Սիրիայի հյուսիսի քրդերին ԱՄՆ-ի սպառազինական օժանդակություններն ու Ֆաթոլլահ Գյուլենի հանդեպ ցուցաբերվող հովանավորությունը: Նա ասել է. «Ամերիկացիների միջոցով այդ խմբերին տրամադրվող սպառազինությունն օգտագործվում է Թուրքիայի դեմ»:

Նշվում է, որ  ԱՄՆ-ն վերջերս Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայում զինամթերք ու զինասարքեր պարունակող 112 թրեյլեր է տրամադրել Թուրքիայի Ժողովրդավարական միություն կուսակցությանն ու Սիրիայի քրդերին:

 Թուրքիայի փոխվարչապետը Բեռլինին ՔԲԿ-ի ու Գյուլենի խմբի պաշտպան ներկայացնելով հայտարարել է, որ Գերմանիան ահաբեկիչների դրախտն է:

Բեքիր Բուզդաղը կիրակի օրը Թուրքիայի ապրիլի 16-ի հանրաքվեի հանդեպ Գերմանիայի դիրքորոշումը ահաբեկիչների հանդեպ հովանավորության ապացույցն է  համարել: Նա նշել է. «Բեռլինը ահաբեկիչների խոսափողերը հովանավորելով, Թուրքիայի սահմանադրությանը «Ոչ» ասելու ուղղությամբ ծավալուն քարոզչություն իրականացրեց»: