«Թուրքիան միջոցներ կձեռնարկի Սիրիայում քրդական պետության ստեղծումը կանխելու ուղղությամբ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70508-Թուրքիան_միջոցներ_կձեռնարկի_Սիրիայում_քրդական_պետության_ստեղծումը_կանխելու_ուղղությամբ
Թուրքիան ցանկացած միջոց կձեռնարկի Սիրիայի հյուսիսում քրդական պետության գոյությունը կանխելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 12:20 Asia/Tehran
  • «Թուրքիան միջոցներ կձեռնարկի Սիրիայում քրդական պետության ստեղծումը կանխելու ուղղությամբ»

Թուրքիան ցանկացած միջոց կձեռնարկի Սիրիայի հյուսիսում քրդական պետության գոյությունը կանխելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Սիրիայի հյուսիսում ձեւավորվի ահաբեկչական միջանցք դեպի Միջերկրական ծով: Մենք ցանկացած միջոցի կդիմենք, ինչ գնով էլ լինի»,-ասել է Էրդողանը:

Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում պատրաստ է ձեռնարկել «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ընդդեմ քրդական ստորաբաժանումների:

Միեւնույն ժամանակ, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ: Բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Բարզանիին կոչ է արել հետաձգել տարածաշրջանի անկախության հանրաքվեն, որը պետք է կայանար սեպտեմբերի 25-ին: Մետիսի խոսքերով, ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ հանրաքվեն կապակայունացնի իրավիճակն Իրաքում, որտեղ շարունակվում է պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

galatv.am