Թուրքիայի ԱԳ նախարար.«Իրաքի քրդերը սխալվում են` պնդելով հանրաքվեի անցկացման վրա»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70510-Թուրքիայի_ԱԳ_նախարար._Իրաքի_քրդերը_սխալվում_են_պնդելով_հանրաքվեի_անցկացման_վրա
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկ անգամ ևս դեմ է հանդես եկել Իրաքից Քուրդստանի շրջանի անկախության հանրաքվեին: Նա հայտարարել է.« Քրդերը սխալվում են` պնդելով հանրաքվեի անցկացման վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 12:57 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳ նախարար.«Իրաքի քրդերը սխալվում են` պնդելով   հանրաքվեի անցկացման  վրա»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկ անգամ ևս դեմ է հանդես եկել Իրաքից Քուրդստանի շրջանի անկախության հանրաքվեին: Նա հայտարարել է.« Քրդերը սխալվում են` պնդելով հանրաքվեի անցկացման վրա»:

Այսօր  Բաղդադում Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաաֆարիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել ,որ Բաղդադի և Էրբիլի միջև առկա խնդիրները կկարգավորվեն միասնական Իրաքի շրջանակում:

«Իրաքի հետ միավորված մնալը բխում է քրդերի շահերից», ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Ընդգծելով Իրաքի հյուսիսից Թուրքիայի զինծառայողների դուրս բերման անհրաժեշտությունը, Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաաֆարին ասել է.«Բաղդադը Քուրդստանի բանվորական կուսակցության վերաբերյալ Անկարայի հետ համադրումներ կատարելով, թույլ չի տա, որպեսզի Իրաքը դառնա քաշքշուկների ու բախումների առանցք»:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բեշիքայի ռազմաբազայում, ինչի պատճառով Բաղդադ-Անկարա հարաբերությունները մշտապես լարված են:

Իրաքի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ երկու երկրի տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն և Թուրքիան կմասնակցի Իրաքի վերակառուցման գործընթացին: