Իրանը և Թուրքիան համատեղ կպայքարեն Փեժակ ահաբեկչական խմբավորման դեմ
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է ,որ Անկարան և Թեհրանը կհամագործակցեն Քուրդստանի բանվորական կուսակցության (PKK) և «Փեժակ» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված պայքարում:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկուշաբթի օրը մինչ Հորդանան ուղևորվելը հայտարարել է,որ Իրանն ու Թուրքիան հավանաբար Ղանդիլում և Սինջարում համատեղ գործողություններ կիրականացնեն Քուրդստանի բանվորական կուսակցության դեմ:
Էրդողանը Իրանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Բաղերիի Թուրքիա կատարած այցի մասին ասել է.«Իրանը մեր հարևան և կրոնակից երկիրն է , ուրեմն բնական է,որ մենք միմյանց հետ կխոսենք ահաբեկիչների դեմ համատեղ գործողության և համագործակցության մասին»:
«PKK-ի մի թևը Իրանի դեմ է գործում: Ուրեմն մենք ձգտում ենք դիմակայել այդ ահաբեկչական խմբավորմանը», ասել է Թուրքիայի նախագահը: