Իսրայելի մտահոգությունը Իրան-Թուրքիա հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ
Իսրայելցի վերլուծաբանը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին խիստ մտահոգել է ռազմական համագործակցությունների ընդլայնման շրջանակում ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Թուրքիա կատարած այցելությունը:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, իսրայելցի վերլուծաբան Ասաֆ Գիբուրը «NRG» կայքում գրել է, որ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերիի Թուրքիա այցը խիստ մտահոգել է Թել Ավիվին:
Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի հարցով Իրանի ու Թուրքիայի միջև առկա տարաձայնություններին, նա գրել է, որ թվում է հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ երկու երկիրը մոտեցնում են իրենց հայեցակետերը:
Իսրայելի արտգործնախարարության նախկին գերատեսուչ՝ Դորի Գոլդը նույնպես անցանկալի իրադարձություն է համարել բրիգադային գեներալ Բաղերիի Անկարա այցելությունը և տարածաշրջանի երկրների, այդ թվում Թուրքիայի հետ Իրանի ռազմական համագործակցությունների ընդլայնումը: Նա նշել է, որ տարածաշրջանում Իրանի հզորությունը շարունակ մեծանում է:
«NRG» կայքի վերլուծաբան Արիել Քհանան գրել է.«Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի երկու կարևոր ռազմական ուժն են համարվում և վերջերս նավթի ու գազի պայմանագրեր կնքելով միացել են Ռուսաստանին»: