-
Ադրբեջանի և Հայաստանի միջև ատելություն տարածելու քաղաքականությամբ Սիոնիստական ռեժիմը Կովկասը նախապատրաստում է ավելի արյունալի պատերազմների
Հոկտեմբեր 18, 2022 08:59ղարաբաղյան երկրորդ պատերազմին միջամտությունից հետո, վերջին ամիսներին և շաբաթներին Սիոնիստական ռեժիմը խոշոր քանակությամբ զենք է վաճառել Ադրբեջանին և Բաքվի ու Երևանի միջև թշնամությունը սրելու քաղաքականության շրջանակներում ռեժիմի Նեթանյա քաղաքում կայացել է «Շուշին հրեաների աչքերից» ֆիլմի ցուցադրությունը։
-
Թուրքիայում նորից կարող են դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերություններում. Star
Հոկտեմբեր 17, 2022 12:57Թուրքիայի Ազգային մեժ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան նորից կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
-
Չավուշօղլուն ասել է, որ պատրաստ է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ
Հոկտեմբեր 17, 2022 12:42Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում կայացած ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։
-
«Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին․ Չավուշօղլու
Հոկտեմբեր 17, 2022 12:40Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել, Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
-
Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին
Հոկտեմբեր 16, 2022 14:43Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։
-
Թուրքիայում պայթյունից մահացածների թիվը հասել է 40-ի. Էրդողանը մեկնում է դեպքի վայր
Հոկտեմբեր 15, 2022 12:37Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։
-
«Ոչ մի խնդիր չեմ տեսնում «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում». Էրդողան
Հոկտեմբեր 14, 2022 14:59Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում։
-
Էրդողանը ողջունել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու առաջարկը
Հոկտեմբեր 14, 2022 14:51Թուրքիայի նախագահը ողջունել է Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու Ռուսաստանի նախագահի առաջարկը։
-
Ի՞նչ են պայմանավորվել Էրդողանն ու Փաշինյանը Պրահայում. Չավուշօղլուն փակագծեր է բացել
Հոկտեմբեր 14, 2022 14:22Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
Թուրքիան հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության հարկ կսահմանի
Հոկտեմբեր 13, 2022 14:13Թուրքիան 2023 թվականի հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության պարտադիր հարկ կսահմանի։ Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցները: Ինչպես հայտնում են Թուրքիայի Զբոսաշրջային միությունից, վճարը կկազմի 2 տոկոս։